-
24.11.2020|
21:56
«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին»:
-
24.11.2020|
21:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
24.11.2020|
21:48
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
-
24.11.2020|
21:46
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների ու ջանքերի համակարգմանը։
-
24.11.2020|
21:43
Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին համաձայնեց ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանը։
-
24.11.2020|
21:42
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու հայտարարությունից 2 շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։
-
24.11.2020|
21:41
Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի եւ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
24.11.2020|
18:16
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում:
-
24.11.2020|
14:18
Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ այդ երկրում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փախստական դարձած բնակչության մի մասին առաջարկել վերաբնակվել Աբխազիայում:
-
24.11.2020|
14:15
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: